Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Լացող երեխային հանգստացնելու ամենապարզ միջոցը. 1in.am

Լացող երեխային հանգստացնելու ամենապարզ միջոցը. 1in.am

Մոնրեալի համալսարարնի աշխատակիցների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման իրավիճակում խոսքն անօգուտ է, նրանց կարծիքով երգեցողությունն ավելի օգտակար է: Փորձարկումների ընթացքում հետազոտողները 6-9 տարեկան 30 մասնակից երեխաների համար միացրել են երաժշտություն, մեծերի խոսակցություն և մանկական թոթովանք, հայտնում է CTV News-ը:

Գիտնականները փոքրիկների համար հատուկ ընտրել են անծանոթ լեզու և երաժշտություն, մայրերին կանգնեցրել են նրանց հետևում, որպեսզի խուսափեն նրանց շփումից: Այնուհետև, միմյանց հաջորդելով, միացրել են երաժշտությունը, թոթովանքը և խոսակցությունը: Նրանք նկատել են, որ երգը երկու անգամ ավելի լավ է հանգստացնում երեխաներին, քան մյուս երկու տարբերակը:

Գիտնականները եզրակացրել են, որ մայրերը լացող երեխաներին հանգստացնելու համար նրանց հետ խոսելու փոխարեն ավելի լավ է երգեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. edinstvennaya.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ